կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Վստահ եմ, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում այս հարցը լուծելի է, բայց, այնուհանդերձ, պետք է պատրաստ լինել վատ սցենարների. Աղազարյան

Վստահ եմ, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում այս հարցը լուծելի է, բայց, այնուհանդերձ, պետք է պատրաստ լինել վատ սցենարների. Աղազարյան

Իհարկե, իշխանությունների կողմից թերացում եղել է, և եթե չլիներ թերացում, ապա մենք այս հարցը այս պահին չէինք քննարկի: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, անդադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին, ասաց իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Թերացումներն օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ են, դա էլ թողնենք ժամանակի գնահատմանը։ Կան այնպիսի բաներ, որոնք կարելի է ասել թաքուն զրույցներում, բայց այդպես հրապարակավ չենք կարող ասել, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակը այնպիսին է, որ մենք պետք է հասկանանք հնարավոր ինչ զարգացումների սպասել՛՛:

Աղազարյանի խոսքով՝ թշնամին նենգ է և խորամանկ, և մեր պատասխանները պետք է լինեն համարժեք. ՛՛Ես վստահ եմ, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում այս հարցը լուծելի է, բայց, այնուհանդերձ, ես գտնում եմ, որ պետք է պատրաստ լինել վատ սցենարների՝ ամեն իմաստով, իսկ այն տարբերակը, որը որդեգրել է կառավարությունը, ճշտագույն տարբերակ է՛՛:

 

  • Կիսվել: