երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վստահ եմ, այժմ էլ Եկեղեցին անսասան կմնա օրվա իշխանության հարուցած քամիների դեմ. Մարության

Վստահ եմ, այժմ էլ Եկեղեցին անսասան կմնա օրվա իշխանության հարուցած քամիների դեմ. Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու անդամ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ ու գրառում արել՝ կցելով Վազգեն Ա Վեհափառի լուսանկարը:

՛՛Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Մեզ և ձեզ մեծ ավետիս։

Լուսանկարում Վազգեն Ա Վեհափառի թիկունքում կանգնած հոգեւորականը պապս է՝ Նոր Նախիջեւանի թեմի ծխական հովիվ Գարեգին քահանա Խրխրյանը։ Նա անցել է պատերազմով, հրաշքով փրկվել է մահից, ապա՝ հալածանքների է ենթարկվել ստալինյան կառավարության կողմից։ Սակայն ոչ մի դժվարություն չկոտրեց նրա հավատքը և նվիրվածությունը ազգին ու Առաքելական սուրբ եկեղեցուն։

Անգամ սովետական կարգերը չեն կարողացել սասանել մեր Եկեղեցու հիմքերը, ու վստահ եմ, այժմ էլ Եկեղեցին անսասան կմնա օրվա իշխանության հարուցած քամիների դեմ։ Որովհետև նրա թիկունքին հավերժական Հայաստանն է կանգնած ու հայ ժողովուրդը՝ անկախ քաղաքական փոփոխություններից։

Ողջախոհություն և ամուր կամք եմ մաղթում բոլորիս այս նոր տարում՛՛,-նշել է Մարությանը։

  • Կիսվել: