երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Վստահ չեմ, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախնական հաստատված ցուցակում կար Կուտոյանի անունը. Գորգիսյան

Վստահ չեմ, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախնական հաստատված ցուցակում կար Կուտոյանի անունը. Գորգիսյան

Ես վստահ չեմ, որ մեր նախնական հաստատված ցուցակում կար Գեորգի Կուտոյանի անունը, բայց եթե Ապրիլյան քննիչ հանձնաժողովին ԱԱԾ-ից ինչ-որ բաներ կհետաքրքրեր, դա հետախուզության տվյալներն էին, եւ դեա բնականաբար անձերով պայմանավորված չէր եւ հավաքած տվյալները ինչ-որ տեղ պետք էր պահվեր եւ դա էր, որ պետք է ուսումնասիրվեր, հետեաբա նրա մահը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ: Ես նույնիսկ չեմ հասկանում` ինչ  խեղաթյուրված տրամաբանություն կարող է էս մտքերը հղանալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գոգիսյանը:

Նա նշեց. «Ցավում եմ` պարոն Կուտոյանի մահվան համար, ցավակցություններս եմ հղում  ընտանիքի անդամներին: Ցավում եմ, որ նույնիսկ մարդու մահը փորձում են քաղաքականացնել ու այսքան շահարկել: Կոչ եմ անում  հատկապես լրատվականներին չտրվել սադրանքների, թողնեն, որ էդ մարդու ընտանիքը գոնե պատշաճ սգա կորուստը»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ազգային անվտանգության ծառայության հիմքերը խարխլվո՞ւմ են, եւ այս առումով վտանգ չի՞ տեսնում՝ պատգամավորն ասաց, որ հեղափոխությունից հետո այս ոլորտում  բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվաևրի 17-ին, Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ:

  • Կիսվել: