երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վրաստանը ցույց է տվել, որ ունակ է արդյունավետ միջնորդ հանդիսանալ հայ-ադրբեջանական հարաբերություններում. Ղարիբաշվիլի

Վրաստանը ցույց է տվել, որ ունակ է արդյունավետ միջնորդ հանդիսանալ հայ-ադրբեջանական հարաբերություններում. Ղարիբաշվիլի

Վրաստանը ցույց է տվել, որ ունակ է արդյունավետ միջնորդ հանդիսանալ հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ անհրաժեշտության դեպքում միանալ գործընթացին։ Այս մասին Վրաստանի ԱԺ-ում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Երկու տարի առաջ առաջին կոնկրետ արդյունքները գրանցեցինք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփումներում։ Այդ ժամանակ ես անձամբ էի մասնակցում։ Եվ այդ միջնորդի դերն ավարտվեց կոնկրետ արդյունքով:

Ուզում եմ եւս մեկ անգամ հրապարակավ հաստատել մեր պատրաստակամությունը՝ միանալու երկու երկրների, մեր բարեկամների միջեւ գործընթացին։ Դա շատ կարեւոր ուղղություն է՛՛։

2021 թվականի հունիսին Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանն ազատ արձակեց 15 հայ գերիների, իսկ Հայաստանն ադրբեջանական կողմին փոխանցեց ականապատ դաշտերի քարտեզները։

 

  • Կիսվել: