ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ալիևը շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարանցիկ հնարավորություններ ստեղծելու համար

Ալիևը շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարանցիկ հնարավորություններ ստեղծելու համար

Մեր սահմաններին խաղաղություն է հաստատվել, և բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել՝ հայտարարել է Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովում, գրում է akhaltskha.net-ը:

«Խաղաղության հաստատումից հետո Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան, այնուհետև դեպի Եվրոպա միջանցքը շատ մեծ ներուժ ունի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:   

Նա նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարանցիկ հնարավորություններ ստեղծելու համար:  

«Շնորհակալ եմ մեր վրացի ընկերներին, քանի որ բեռներն Ադրբեջանի և Վրաստանի տարածքով գնում են Հայաստան»,- ասել է Ալիևը, հիշեցրել նաև Հայաստան նավթամթերքի մատակարարման մասին:   

Անդրադառնալեվ TRIPP-ին՝ Ալիևը նշել է, որ ճանապարհին ԱՄՆ նախագահի անունը տալը երաշխիքներ է ստեղծում դրա կյանքի կոչման համար:

  • Կիսվել: