ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վրաստանի վարչապետը բացառում է Սաակաշվիլիի արտահանձնումը Ուկրաինային

Վրաստանի վարչապետը բացառում է Սաակաշվիլիի արտահանձնումը Ուկրաինային

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացառում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ Ուկրաինային արտահանձնելու հնարավորությունը։

«Դա բացառված է։ Բացի այդ, որևէ մեկը նման պահանջ չի ներկայացրել։ Սաակաշվիլին ցանկացած երկիր կկարողանա մեկնել առնվազն 6 տարի հետո։ Այս իրողությունը նա պետք է գիտակցի։ Ինչ վերաբերում է նախագահի կողմից ներում շնորհելուն, ապա Սալոմե Զուրաբիշվիլին իր դիրքորոշումն արդեն հայտնել է՝ արտահանձնումը բացառված է, հարցը՝ փակված»,- Սաակաշվիլիին Կիևին արտահանձնելու մասին հարցին ի պատասխան ասել է Ղարիբաշվիլին, գրում է Aliq.ge-ն։

Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում՝ հոկտեմբերի 1-ին։ Վրաստանի երրորդ նախագահը 8-ամյա արտագաղթից հետո հայրենիք է վերադարձել՝ անօրինական կերպով հատելով երկրի սահմանը։

  • Կիսվել: