հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վրաստանի վարչապետն ընդունել է Փաշինյանի՝ ՀՀ պաշտոնական այց կատարելու հրավերը

Վրաստանի վարչապետն ընդունել է Փաշինյանի՝ ՀՀ պաշտոնական այց կատարելու հրավերը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: 

ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը ևս մեկ անգամ շնորհավորել է բարձր պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ:  

Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել այս ուղղությամբ: 

Վարչապետ Փաշինյանը վարչապետ Կոբախիձեին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն: Վրաստանի վարչապետը ընդունել է հրավերը:

 

  • Կիսվել: