ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վրաստանի ՊԱԾ-ն հետաքննություն է սկսել Հենզել Մկոյանին պատկնող ընկերության գործով

Վրաստանի ՊԱԾ-ն հետաքննություն է սկսել Հենզել Մկոյանին պատկնող ընկերության գործով

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել «Մեեկ» ընկերության գործով, որը պատկանում է Ախալքալաքից և Նինոծմինդայից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանի ընտանիքին: Այս մասին գրում է sknews.ge պորտալը:

Ըստ աղբյուրի, այս փուլում ծառայությունն ուսումնասիրում է հրապարակված փաստերը:

Արդեն 7 տարի է, ինչ Ախալքալաքում և Նինոծմինդայում պետական ​​գործակալությունները վառելիք են գնում «Վրացական երազանք»-ի մեծամասնական պատգամավորի ընտանիքին պատկանող «Մեեկ» ընկերությունից: Նշանակալի է, որ Հենզել Մկոյանի ընտանիքին՝ եղբորն ու որդիներին պատկանող ՍՊԸ-ները Նինոծմինդայում և Ախալքալաքում տենդերները բացարձակապես շահելով՝ արդեն կես միլիոն լարի շահույթ են ստացել:

1999 թվականից Հենզել Մկոյանն անընդմեջ Վրաստանի խորհրդարան է անցնում մեծամասնական ընտրակարգով: Նա առաջադրվել է նախաձեռնող խմբի կողմից՝ 1999-ից 2008 թվականներին, իսկ հետո «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից՝ 2008-2012 թվականներին: 2012-ի իշխանափոխությունից մինչ օրս Մկոյանը կրկին ներկայացնում է իշխող կուսակցությունը:

Մկոյանն այն օրենսդիրներից է, որոնք դեմ քվեարկեցին համամասնական ընտրակարգի օրինագծին

  • Կիսվել: