չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Վրաստանի խորհրդարանի նախագահն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Վրաստանի խորհրդարանի նախագահն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ապրիլի 5-6-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանի Հանրապետությունում, հայտնում է apsny.ge-ն։

Վրաստանի խորհրդարանի նախագահը Հայաստանում հանդիպումներ կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Ծրագրված է նաև Շալվա Պապուաշվիլիի հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։

  • Կիսվել: