ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վրաստանի հետ սահմանազատման աշխատանքները շարունակվում են 30 տարի, Ադրբեջանի պարագայում, իհարկե, խնդիրներ կծագեն. Փաշինյան

Վրաստանի հետ սահմանազատման աշխատանքները շարունակվում են 30 տարի, Ադրբեջանի պարագայում, իհարկե, խնդիրներ կծագեն. Փաշինյան

Սահմանագծման և սահմանազատման գործընթացը հեշտ աշխատանք չէ: Այս մասին այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ՔՊ կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Վրաստանի հետ սահմանազատման աշխատանքները շարունակվում են արդեն 30 տարի, և հաջողվել է համաձայնության գալ ընդամենը սահմանի 60 տոկոսի վերաբերյալ, իսկ 40 տոկոսի շուրջ աշխատանքները շարունակվում են, այնպես որ, ըստ նրա, հատկապես Ադրբեջանի պարագայում, անշուշտ, խնդիրներ կծագեն:

Փաշինյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք այդ հարցը, քանի որ այդ պարիսպը ինչպես մեզ է պետք, այնպես էլ իրենց: Այդ պարիսպը նշանակում է, որ ամեն սարի գլխին զինվոր ունենալու անհրաժեշտությունը վերանում է: Բայց դա չի նշանակում, որ սարը մեզ պետք չէ, կամ սարից մենք հրաժարվում ենք, դա նշանակում է, որ սարը պաշտպանված է պարսպով: Եվ սա է մեր մոտեցումն ու դիրքորոշումը:

Իրավիճակը, իհարկե, լարված է, ոչ ոք չի ասում, որ ՀՀ քաղաքացին չպետք է մտահոգվի, բայց այդ մտահգությունները եղել են և՛ 10 տարի առաջ, և՛ 15 տարի առաջ: Հակամարտության սկզբից ի վեր մեր երկրում խաղաղություն չի եղել, մենք 30 տարում միշտ զոհեր ենք ունեցել՛՛:

 

 

 

  • Կիսվել: