հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վրաստանի հետ քննարկվում են սահմանային անցակետերում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները. Փաշինյան

Վրաստանի հետ քննարկվում են սահմանային անցակետերում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները. Փաշինյան

Այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Վրաստանի Կառավարությանը և ժողովրդին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելու համար և այն որակեց «պատմական իրադարձություն» Վրաստանի և ամբողջ տարածաշրջանի համար:

Փաշինյանը տեղեկացրեց, որ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ տնտեսությունից մինչև առևտուր, ներդրումներ, էներգետիկ ոլորտից մինչև կրթություն, մշակույթ ու մարդկանց միջև շփումներ:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասի տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը և նոր հաղորդակցությունների ստեղծման հնարավորություններին:

«Տնտեսական առաջընթաց արձանագրելու գործում կարևորել ենք հուսալի ենթակառուցվածքների առկայությունը, ընդգծել հնարավոր փոխգործակցությունը տրանսպորտային ցանցերի, էներգետիկ համակարգերի, հեռահաղորդակցության և այլ նախագծերի շրջանակներում, որոնք միտված են տարածաշրջանային կապակցվածության բարելավմանն ու խորացմանը:

Այս համատեքստում հարկ է նշել, որ երկու երկրների մաքսային մարմինների միջև ակտիվորեն քննարկվում են սահմանային անցման կետերում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները: Այս գործընթացը նշանակալի ազդեցություն կունենա մաքսային գործառույթների ժամկետների կրճատման, գործառույթների արդյունավետ կազմակերպման և բեռնափոխադրումների պարզեցման տեսանկյունից»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: