ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Վրաստանի էկոնոմիկայի նախարարն ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարի հետ զրույցում կարևորել է Թրամփի խաղաղարար նախաձեռնությունները Հարավային Կովկասում

Վրաստանի էկոնոմիկայի նախարարն ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարի հետ զրույցում կարևորել է Թրամփի խաղաղարար նախաձեռնությունները Հարավային Կովկասում

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ալան Պերսելի հետ, գրում է aliq.ge-ն:

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության առաջնահերթ ոլորտները։

«Ուշադրությունը կենտրոնացվել է երկկողմ ռազմավարական գործընկերության կարևորության վրա։ Նշվել է, որ վրացական կողմը հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների և ռազմավարական համագործակցության վերականգնմամբ», — ասվում է հաղորդագրության մեջ։

Մարիամ Քվրիվիշվիլին ընդգծել է նախագահ Թրամփի խաղաղարար նախաձեռնությունների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի կարևորությունը, որը նոր զարգացման հնարավորություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Նա նշել է, որ ձեռք բերված արդյունքը կարևոր է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման համար։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տնտեսական համագործակցության լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ առևտրի, ներդրումների և տրանսպորտի առումով։

 

 

  • Կիսվել: