շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վրացական կողմը հետ է ուղարկել Ռուսաստանից Հայաստան մարդասիրական նպատակով ուղարկվող զրահաբաճկոնների խմբաքանակը

Վրացական կողմը հետ է ուղարկել Ռուսաստանից Հայաստան մարդասիրական նպատակով ուղարկվող զրահաբաճկոնների խմբաքանակը

Վրացական կողմը երեկ հետ է ուղարկել Ռուսաստանից Հայաստան մարդասիրական նպատակով ուղարկվող զրահաբաճկոնների խմբաքանակը։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ վրացական կողմը ինչ-ինչ պատճառներով չի թույլատրել, որպեսզի բեռն անցնի Հայաստան, ստիպված հետ է ուղարկվել Ռուսաստան։

Թանանյանը նշեց, որ Ռուսաստանից բեռը, բոլոր անհրաժեշտ ձևակերպումներն ստացած, Լարսի անցակետով անցել է, հասել է Վրաստան, սակայն այնտեղ խնդիրներ են եղել։

«Հասել է Կազբեկի՝ Դարիալի անցակետ, մեկ ամիս այնտեղ մնացել է ու երեկ հետ է եկել՝ ինչ-ինչ պատճառներով»,- հավելեց նա։

Ըստ առկա տեղեկության՝ հնարավոր է՝ մեկ շաբաթից վրացական կողմը թույլ տա բեռը տեղափոխել Հայաստան։ 

Աղբյուրը՝ Lragir.am

  • Կիսվել: