հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վլադիմիր Վարդանյանը՝ ընտրախախտումների մասին․ Ես եմ հիշում, թե ինչպես 2003-ին ինտերնետը կորավ, ոնց մարդկանց արագ կորցրեցին, գոնե ինձ մի ասեք

Վլադիմիր Վարդանյանը՝ ընտրախախտումների մասին․ Ես եմ հիշում, թե ինչպես 2003-ին ինտերնետը կորավ, ոնց մարդկանց արագ կորցրեցին, գոնե ինձ մի ասեք

Ընտրախախտումները, որոնք եղել են 2003 թ-ին, 2001 թ-ին, 1998-ին՝ մեր քաղաքական ուժերը կերազեին, որ խախտումների մակարդակը լիներ այնպիսին, ինչիպիսին 2018-ից հետո էր:

Այս մասին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի տեղից արձագանքին անդրադառնալով՝ Վարդանյանն ասաց. «Պարոն Ղազինյան, լավ էլի, ես եմ հիշում, թե ինչպես 2003-ին ինտերնետը կորավ, ոնց մարդկանց արագ կորցրեցին, ոնց ասեցին՝ քեզ կես ժամ ժամանակ՝ Քյավառից որտեղ ուզում ես հասցրու, գոնե ինձ մի ասեք»:

Նա ընդգծեց, որ ընտրությունից ընտրություն ԿԸՀ աշխատանքում զարգացում կա և, որ միշտ նոր ընտրությունները ավելի առաջադիմական են լինելու, քան նախորդ ընտրությունները:

«Բայց որոշ բաներ կան, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել՝ հետաքրքիր ֆենոմեն ունենք, նույն օրենսգրքով մենք ունեցել ենք ընտրություններ որոնք հասարակության վստահությունն են վայելել և որի հիման վրա կատարված ընտրությունները հասարակության վստահությունը չեն վայելել։ Հետևաբար խնդիրը ոչ միայն և ոչ այնքան օրենքն է, որքան այն քաղաքական միջավայրը, որում այդ քաղաքական գործընթացները տեղի են ունենում, որքանով հանրային վստահություն կա գործընթացների նկատմամբ: Հնարավոր է ընտրական գործընթացներ ծավալել նույնիսկ առանց օրենսդրական կարգավորումների, հավատացնում եմ, եթե քաղաքական վստահություն կա՝ հնարավոր է: 2018-ից հետո վերաարժեվորվեց քաղաքացու քվեն, քաղաքացին հասկացավ, որ իր քվեն վճռորոշ կարող է լինել»,-ասաց Վարդանյանը:

  • Կիսվել: