կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ նիստի ժամանակ կոչ է արել միջազգային առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք

Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ նիստի ժամանակ կոչ է արել միջազգային առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք

ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի արգելափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ քննարկման ժամանակ ԵԽԽ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը կոչ է արել միասին հասկանալ՝ ինչ է կատարվում Լաչինի միջանցքի շուրջ:

«Եթե միջանցքը արգելափակողներն էկոակտիվիստներ են, ո՞րն է նրանց պահանջը: Եթե նրանք ուզում են ինչ-որ բան կարգավորել, ո՞րն է կառավարության պահանջը: Եթե խնդիրը մարդիկ են, ապա ովքե՞ր»,- նշել է Վարդանյանը՝ համաձայնելով հնչած կարծիքներին, որ Ադրբեջանի իրական նպատակը ցեղասպանությունն է:

Պատգամավորը կոչ է արել ցանկացած մակարդակի առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք՝ աշխարհին ցույց տալու, թե ինչ է տեղի ունենում այնտեղ:

 

  • Կիսվել: