կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան

Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: Օդանավակայանում ՌԴ նախագահին դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
Պուտինը Հայաստան է գալիս 8-րդ անգամ։ Վերջին անգամ նա Երևանում է եղել 2019 թվականի հոկտեմբերին՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին։
 
Նոյեմբերի 23-ին Հայաստանի մայրաքաղաքում ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն կառույցի արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք առանցքային փաստաթղթեր:
Հիշեցնենք, որ ռազմաքաղաքական կառույցի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

  • Կիսվել: