երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին ասված է Կրեմլի պաշտոնական կայքում։

"Վստահ եմ, որ ձեր գործունեությունն այս բարձր պաշտոնում կնպաստի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը եւ եվրասիական ինտեգրացիոն փոխշահավետ գործընթացների առաջխաղացմանը՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդման", - ՌԴ ղեկավարի խոսքը մեջբերում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: