կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը․ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը․ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլի Կրեմլի լրատվական ծառայությունը։ 

«Հուսով եմ, որ Ձեր կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը:

Մեր կողմից, մենք պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ», – ընդգծել է Պուտինը:

ՌԴ նախագահը Փաշինյանին մաղթել է հաջողություններ, քաջ առողջություն և բարեկեցություն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: