հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Վլադիմիր Պուտինը կմասնակցի հայ-ռուսական բարեկամության հուշարձանի հիմնարկեքին

Վլադիմիր Պուտինը կմասնակցի հայ-ռուսական բարեկամության հուշարձանի հիմնարկեքին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի հայ-ռուսական բարեկամության հուշարձանի հիմնարկեքին:

Այս մասին "ՌԻԱ Նովոստի" -ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը ՝ հավելելով, որ Հայաստանի վարչապետը ՌԴ նախագահին հրավիրել է այցելել Հայաստան՝ տարվա երկրորդ կեսին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կապելով։

Ռուս դիվանագետը նաեւ նշել է, որ 2022 թվականի ընթացքում Ռուսաստանում կանցկացնեն Հայաստանի մշակույթի օրերը, Իսկ Հայաստանում ՝ Ռուսաստանի հոգեւոր մշակույթի օրերը: "Կրկին տեղի կունենան միջտարածաշրջանային եւ երիտասարդական համաժողովներ, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը", -հայտնել Է դիվանագետը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: