չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը կքննարկեն ԼՂ կարգավորման հարցը

Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը կքննարկեն ԼՂ կարգավորման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Ղարաբաղյան կարգավորման հարցը։ Այս մասին Արեւելյան տնտեսական ֆորումի շրջանակում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

«Ակնկալվում է, որ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման։ Ռուսաստանը շարունակում է իր համակողմանի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում՝ առաջնորդների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Ռուսական խաղաղապահ զորախումբն ապահովում է տարածաշրջանի անվտանգությունը»,-հավելել է նա։

Նա նշել է, որ առաջնորդները կքննարկեն նաեւ ռուս-հայկական հարաբերությունների առանցքային ասպեկտները, այդ թվում՝ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ «Էներգետիկայի ոլորտում փոխգործակցությունը զարգանում է։ Գազի մատակարարումները Ռուսաստանից՝ տարեկան ավելի քան 2,4 մլրդ խմ (1,41 մլրդ խմ՝ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին)»,-ընդգծել է Ուշակովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: