Վլադիմիր Կարապետյան․ Եթե Բաբլոյանը որեւէ հարցում խախտում է թույլ տվել, նա պետք է կրի քաղաքական կամ իրավական պատասխանատվություն
Եթե ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանն ընդունել է, որ որեւէ հարցում խախտում է թույլ տվել, նա պետք է կրի համապատասխան քաղաքական կամ իրավական պատասխանատվություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, անրադառնալով Բաբլոյանի այն հայտարարոըթյանը, որում նա խոստովանել էր, որ խախտել է օրենքը, երբ աջակցել է Նիկոլ Փաշինյանին իշխանության գալ։
«Հենց այդտեղ եմ թույլ տվել խախտում, ուրիշ ոչ մի հարցում»,- հավաստիացրել է Բաբլոյանը՝ պատասխանելով իշխանության յուրացման գործի շրջանակներում իրեն վերագրվող կասկածներին։