կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վիտալի Բալասանյանի առանձնատան խուզարկությունից հետո նրան 3 մեղադրանք է առաջադրվել

Վիտալի Բալասանյանի առանձնատան խուզարկությունից հետո նրան 3 մեղադրանք է առաջադրվել

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի առանձնատան խուզարկությունից հետո նրան միանգամից 3 մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ու թմրամիջոցներ պահելու համար, «Ազատությանն» այսօր հայտնեց նախկին բարձրաստիճան պաշտոնյայի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Ըստ պաշտպանի՝ Բալասանյանը մեղադրյալ է նաև ամիսներ առաջ հարուցված մեկ այլ քրեական գործով․ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու համար։

64-ամյա Բալասանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

«Պրն. Բալասանյանն ունի ծանրակշիռ փաստարկներ իր անմեղությունը հիմնավորող հանգամանքների շուրջ», - ասաց փաստաբանը։

  • Կիսվել: