շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վիտալի Բալասանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի ԼՂ առաքելության ղեկավարի հետ

Վիտալի Բալասանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի ԼՂ առաքելության ղեկավարի հետ

Մայիսի 14-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։

Ներկայացվել են առաքելության կողմից ընթացիկ տարվա առաջին եռամսյակում իրականացված գործունեության մասին տեղեկություններ։ Շեշտվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի հետ համագործակցության արդյունավետությունը։
 
Վիտալի Բալասանյանն իր հերթին կարևորել է առաքելության գործունեության նշանակությունը, նշել Հանրապետության իշխանությունների շարունակական աջակցության պատրաստակամությունը՝ ծագող հարցերին համատեղ ուժերով լուծում տալու ուղղությամբ։

  • Կիսվել: