ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վերջին մեկ-մեկուկես տարում պատգամավորները քանի՞ անգամ են պարգևավճար ստացել

Վերջին մեկ-մեկուկես տարում պատգամավորները քանի՞ անգամ են պարգևավճար ստացել

Վերջին մեկ-մեկուկես տարում պատգամավորները քանի՞ անգամ են պարգևավճար ստացել,  որքան գիտեմ՝ նախատեսված չէ պարգևավճարներ պատգամավորների համար, ինչը ճիշտ է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ դիմելով համանուն խմբակցությունից զեկուցող պատգամավոր Գևորգ Պապոյանին։

Գևորգ Պապոյանը նշեց, որ որքան հիշում  է՝ պատգամավորները վերջին անգամ ամսական այդ պարգևատրումը եղել է 2020 թվականի փետրվարի համար։

«Վերջին անգամ պարգևավճար ստացել ենք 2020-ի փետրվարին: Ընթացիկ կարծեմ մեկ կամ երկու անգամ Անկախության տոնի առթիվ ստացել են, ինչը նորմալ է։ Դա ոչ միայն պետական կառավարման համակարգին է բնորոշ, այլ նաև մեր մասնավոր համակարգին, որտեղ արդյունքային ցուցանիշների գնահատման միջոցով սեփական աշխատակիցներին ոգևորելու, մոտիվացնելու համար կարող են լինել պարգևատրումներ»,- ասաց Պապոյանը և հավելեց.

«Ես կարծում եմ, որ շատ նորմալ է՝ խորհրդարանական երկրի պատգամավորները անկախության տոնին կարող են ընթացիկ իրենց տոկոսի չափով ստանան պարգևատրում։ Պետական կառավարման համակարգի 20 հազար աշխատող ստանում է և ԱԺ աշխատակազմը, մեր օգնականները, վարորդ, մասնագետներ, մաքրուհիներ, նրանք ստացել են և պետք է ստանան, դա ունի նաև սոցիալական նշանակություն այդ մարդկանց համար»:

Պապոյանի դիտարկումներին արձագանքեց հարց բարձրացնող պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ նշելով, որ թեև համամիտ է, սակայն որքան գիտի՝ պատգամավորները պարգևավճար չեն ստանալու հետագայում, որը, ըս իրեն՝ նորմալ է: Ի պատասխան՝ Գևորգ Պապոյանը նշեց՝ 30 տոկոս ամսական հավելավճարները չեն լինելու։

  • Կիսվել: