երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչը ցանկության դեպքում էլ հնարավորություն չունի 700 վարորդի հետ էլ հանդիպել․ ՊԵԿ նախագահ

Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչը ցանկության դեպքում էլ հնարավորություն չունի 700 վարորդի հետ էլ հանդիպել․ ՊԵԿ նախագահ

Վերջին օրերին եղանակային պայմանների պատճառով Վերին Լարսի անցակետն աշխատում է շատ մեծ կուտակումներով: Այդ մասին խորհրդարանում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: 

«700 վարորդները, բնականաբար, ֆիզիկապես գտնվում են տարբեր տարածքներում, և Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչը ցանկության դեպքում էլ հնարավորություն չունի 700 վարորդի հետ էլ հանդիպել:

Ներկայացուցիչը օրը 2-3 անգամ ինձ հետ կապի մեջ է՝ զեկուցում է օպերատիվ իրավիճակը: Նրա դերակատարությունն առհասարակ միության շրջանակում մաքսային համագործակցության որոշակի գործառույթների աջակցությունն է, և եթե մենք պատկերացնում ենք, որ ներկայացուցիչը վարորդներին պետք է սնունդ հասցնի, ապա ամենևին այդպես չէ: Մեր ներկայացուցիչը հնարավորության սահմաններում փորձում է յուրաքանչյուր հայ վարորդի օգնել՝ խնդիրները լուծելու, իսկ թե մեկի սնունդն է վերջացել, մյուսի մոտ՝ գումարը, կարծում եմ՝ հարցը ՊԵԿ-ին ուղղված չէ»,- նշեց Հովհաննիսյանը:

  • Կիսվել: