հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Վերանորոգվում է Բալահովիտ-Մասիս ճանապարհին գտնվող կամուրջը

Վերանորոգվում է Բալահովիտ-Մասիս ճանապարհին գտնվող կամուրջը

Վերանորոգվում է Մ-15, /Մ-4/ (Վերին Պտղնի)-Մասիսի տրանսպորտային հանգույց միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ6+800 հատվածում գտնվող կամուրջը (Բալահովիտ-Մասիս ճանապարհ):
Ինչպես հայտնում են ՏԿԵ նախարարությունից, վերանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 145 500 000 ՀՀ դրամ։

 Կապալառուն վերանորոգման շրջանակում իրականացնելու է թռիչքային կառուցվածքների ապամոնտաժում, հենարանների վերանորոգում, նոր թռիչքային կառուցվածքների, նոր մետաղական բազրիքների, մայթերի և երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։

 Բալահովիտ-Մասիս և Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհների հատման հատվածում երթևեկությունը կկազմակերպվի ներկայացված շրջանցման սխեմայի համաձայն։

 Երևան-Սևան և Երևան-Գառնի ավտոճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք առանց խիստ անհրաժեշտության մուտք չգործել Մ-15 ավտոճանապարհի նշված հատվածը և այն շրջանցել։

  • Կիսվել: