կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Վերանայվում են ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու օրակարգը. ԱԳ նախարար

Վերանայվում են ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու օրակարգը. ԱԳ նախարար

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին։ Նրա խոսքով, ՀՀ-ն և ԵՄ-ն այս օրերին վերանայում են հարաբերություններն ու օրակարգը. «Մենք ունենք հիմնարար փաստաթուղթ՝ CEPA-ն, և այն կոնկրետ որոշակի գործողություններ կամ ուղղություններ արդեն իսկ կանխորոշում է, և երբ ես ասում եմ՝ վերանայում է տեղի ունենում, նկատի ունեմ, որ այժմ քննարկում ենք հարցեր, տեղի կունենան գործընթացներ, որոնք ավելին են, քան կանխորոշում է CEPA-ն»։

Ըստ նրա, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը եթե լինի, նախատեսված է CEPA-ով. «Կան այլ գործիքներ, որոնք նախատեսված չեն այդ պայմանագրով, և համահունչ նրան, ինչը հայտարարեց ՀՀ վարչապետը ԵԽ-ում, ինչ հայտարարվեց Բրյուսելի եռակողմ հանդիպման արդյունքում, ԵՄ հետ քննարկում ենք՝ կրկին ամփոփելով CEPA-ով և դրանից անդին նոր գործիքներ»։

  • Կիսվել: