չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Վենետիկի հանձնաժողովի չի կարող որևէ դեպքում իր հեղինակությունը մի կողմ դնել և որևէ երկրի համար հարմար տարբերակ մատուցել․ Բադասյան

Վենետիկի հանձնաժողովի չի կարող որևէ դեպքում իր հեղինակությունը մի կողմ դնել և որևէ երկրի համար հարմար տարբերակ մատուցել․ Բադասյան

Վենետիկի հանձնաժողովի նման հեղինակավոր կառույցը չի կարող որևէ կերպ, որևէ դեպքում իր հեղինակությունը և ընդհանրապես իրավունքի սկզբունքները մի կողմ դնել և որևէ երկրի, որևէ իշխանության համար հարմար տարբերակ մատուցել: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նախարարը նշեց, որ կարծիքը հիմնված է իրավունքի ընդհանուր սկզբունքների վրա:

«Այսինքն՝ Վենետիկի հանձնաժողովի նման հեղինակավոր կառույցը չի կարող որևէ կերպ, որևէ դեպքում իր հեղինակությունը և ընդհանրապես իրավունքի սկզբունքները մի կողմ դնել և որևէ երկրի, որևէ իշխանության համար հարմար տարբերակ մատուցել: Ընդ որում՝ մեր գործընկերները մշտապես դրա մասին խոսել են: Հետևաբար, իրենց խոսքում մեղադրել Վենետիկի հանձնաժողովին քաղաքականացված լինելու մեջ՝ անընդունելի է»,- նշեց Բադասյանը:

Ըստ նրա՝ պնդումները, թե սա հնարավոր չէ իրականացնել առանց Սահմանադրական դատարանի, իրականությանը չեն համապատասխանում․

«Այստեղ հետադարձ ուժի սկզբունքը չի խախտվում, քանի որ հանձնաժողովի կարծիքի մեջ անդրադարձ անգամ չկա հետադարձ ուժին»:

  • Կիսվել: