ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վազգենը հասկացել էր իր սխալը, բա ինչո՞ւ Դեմիրճյանի հետ դաշինք կազմեց և փորձեց Քոչարյանին չեզոքացնել. Տեր-Պետրոսյան

Վազգենը հասկացել էր իր սխալը, բա ինչո՞ւ Դեմիրճյանի հետ դաշինք կազմեց և փորձեց Քոչարյանին չեզոքացնել. Տեր-Պետրոսյան

ՀՀ իշխանությունները սխալ էին վարվել, որ Արցախյան հիմնահարցում հույսը դրել էին ժամանակի վրա: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

՛՛Սերժը չհասկացավ, Քոչարյանը չհասկացավ: Վազգեն Սարգսյանն էլ դա չէր հասկացել, որ ժամանակի վրա հույս դնել չի կարելի: Դա այնքան պարզ բան է, որ ես անգամ սկսել եմ վատ զգալ, որ անընդհատ դրա մասին եմ խոսում՛՛,-նշեց ՀՀ առաջին նախագահը:

Նա խոսեց նաև նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին: Այս առնչությամբ Տեր-Պետրոսյանն ասաց, որ եթե ինքը չհեռանար, ՀՀ-ում քաղաքացիական պատերազմ էր սկսվելու:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե Վազգեն Սարգսյանն ասում էր՝ ՛՛Եթե ինքը մնար, մենք կգնայինք՛՛, Տեր-Պետրոսյանն արձագանքեց. ՛՛Հետո՞ ինչ, որ հայտարարեց, ե՞րբ հայտարարեց. իմ հրաժարականից հետո: Հիմա դուք Վազգենի ասածը լու՞րջ եք ընդունում: Վազգենը հասկացել էր իր սխալը, դրա համար մի արդարացում պիտի գտներ, նա շատ լավ հասկացավ դա: Բա ինչո՞ւ Դեմիրճյանի հետ դաշինք կազմեց և փորձեց Քոչարյանին չեզոքացնել՛՛:

 

  • Կիսվել: