շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վաշինգտոնում տեղի է ունեցել հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին նվիրված մուլտիմեդիա-համերգ

Վաշինգտոնում տեղի է ունեցել հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին նվիրված մուլտիմեդիա-համերգ

Մարտի 4-ին «Հայկական Ոդիսական․ Նռան գույնը» հայկական փառատոնի շրջանակներում Վաշինգտոնի Ազգային տաճարում տեղի ունեցավ աննախադեպ մուլտիմեդիա-համերգ, որը նվիրված էր հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին։ Համերգը կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը` PostClassical Ensemble-ի հետ համագործակցությամբ: Այս մասին InfoPort.am-ին հայտնցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Համերգի պատվավոր հյուրն էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ներկա էին ԱՄՆ կոնգրեսի անդամներ, վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, եկեղեցական թեմերի առաջնորդներ, բարերարներ, ամերիկահայ կազմակերպությունների, կուսակցությունների և համայնքի ներկայացուցիչներ։ Համերգին ներկա էր նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Համերգը մեկնարկեց «Դլե յամանով»՝ հռչակավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանի անզուգական կատարմամբ։

  • Կիսվել: