ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Վաշինգտոնում ստորագրված հռչակագրից շահում են ԱՄՆ-ն և Ադրբեջանը. Աբրահամյան

Վաշինգտոնում ստորագրված հռչակագրից շահում են ԱՄՆ-ն և Ադրբեջանը. Աբրահամյան

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես նայեցի, թե ինչ են Ալիևն ու Փաշինյանը ստորագրել Թրամփի ներկայությամբ։ Թրամփը պարզապես վկայեց, որ այո, նրանք ստորագրել են այն իմ ներկայությամբ, ուրիշ ոչինչ։ Ամերիկան ​​որևէ պատասխանատվություն չի կրում։ Այս թուղթը որևէ դեր չի խաղում և որևէ խաղաղություն չի բերի»

Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է, որպեսզի այդ պայմանավորվածությունները կրեն իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ, մինչդեռ այդ փաստաթղթերն իրավաբանորեն ոչ մի դեր չեն խաղում։

«Սա շատ կարևոր է։ Բոլոր թղթերը, որ նա (Փաշինյան-խմբ.) ստորագրել է: Պայմանավորվածությունները պետք է իրավաբանորեն պարտավորեցնող լինեն, միջազգային իրավաբանները պետք է մշակեն այդ փաստաթղթերը, պետք է պաշտպանեն պետության շահերը։ Ուրեմն նա (Փաշինյան-խմբ.) չի պաշտպանում իր պետության շահերը»,-ասել է Աբրահամյանը։

Ըստ նրա՝ Վաշինգտոնում ստորագրված հռչակագրից ներկայուսմ շահում են ԱՄՆ-ն և Ադրբեջանը. «ԱՄՆ նախագահ Թրամփը հաղթեց, քանի որ հայտարարեց՝ տեսեք, ես դադարեցրի պատերազմը, նրանք 35 տարի կռվեցին։ Եվ երկրորդ հաղթողը Ադրբեջանն է, նա ստացավ այն, ինչ պետք է ստանար»:

  • Կիսվել: