շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վարդենյաց լեռնանցը, Գորիս-Կապան և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վարդենյաց լեռնանցը, Գորիս-Կապան և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 18։00-ի դրությամբ, բքի և մերկասառույցի պատճառով Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ ճանապարհահատվածը բոլոր տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, իսկ Գորիս-Կապան ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Տաթև-Աղվանի ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Սիսիանի ավտոճանապարհներին, Գորիս-Կապան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: