շաբաթ, հունվար 25
25 / 1 / 2025
Վարչապետը տիկնոջ հետ Գյումրիից մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը

Վարչապետը տիկնոջ հետ Գյումրիից մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Գյումրիից մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը:

Վարչապետն այդ մասին տեղեկացրել է Instagram-ի իր միկրոբլոգում:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ ու պաշտոնատար այլ անձանց հետ այսօր այցելել էր Վանաձոր, Սպիտակ և Գյումրի քաղաքներ՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թ. դեկտեմբերի 7-ի աղետաբեր երկրաշարժի զոհերի հիշատակին:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Փարիզի Աստվածամոր տաճարի հանդիսավոր վերաբացումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին։
 
Տոնակատարությունները սկսվել են դեկտեմբերի 6-ից: 

  • Կիսվել: