շաբաթ, հունվար 25
25 / 1 / 2025
Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Վանաձոր, Սպիտակ, Գյումրի՝ երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Վանաձոր, Սպիտակ, Գյումրի՝ երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է աղետից տուժած Վանաձոր, Սպիտակ և Գյումրի։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Երկրի ղեկավարը Վանաձոր և Սպիտակ քաղաքներում ծաղկեպսակներ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի:

Վարչապետը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին։

 

  • Կիսվել: