երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման գործընթացին

Վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման գործընթացին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԻԱ Նովոստի-ն հարցազրույց է տվել:

Նա անդրադարձել է այն հարցին, թե կա՞ արդյոք որոշակիություն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև՝ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ հարցերի քննարկումներում, մշակվե՞լ են ճանապարհային քարտեզի նախագծեր, և որքա՞ն շահավետ կլինի տարածաշրջանի երկրների համար ճանապարհների ապաշրջափակումը, 

Այս առնչությամբ վարչապետն ասել է. ՛՛Մինչև այժմ քննարկվել են հարցեր, որոնք բխում են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, ինչպես նաև 2021-ի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի իրականացումից: Ստեղծվել են փորձագիտական ենթախմբեր երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով, ինչպես նաև փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական և այլ տեսակի վերահսկողության հարցերով:

Ներկայումս արձանագրված է, որ լրացուցիչ փորձագիտական աշխատանքների անհրաժեշտություն կա, և աշխատանքները պետք է շարունակվեն:

Աշխատանքային խումբը ստեղծվել է միջազգային փոխադրումների այն հարցերը դիտարկելու համար, որոնք պահանջում են հատել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքները՛՛:

Փաշինյանը հավելել է, որ քննարկվում են տրանսպորտային հաղորդակցությունների երկկողմ ապաշրջափակման խնդիրները, որոնք, նրա խոսքով, կնպաստեն Հայաստանի Հանրապետության տարանցիկ ներուժի ավերացմանը և տարածաշրջանում առևտրային հարաբերությունների զարգացմանը:

՛՛Եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպման օրը համանախագահները կհամաձայնեցնեն աշխատանքային կարգով՝ հաշվի առնելով ենթախմբերի շրջանակում տեղի ունեցող քննարկումները՛՛,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: