երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Վարչապետն անդրադարձավ ծննդատների փակմանը

Վարչապետն անդրադարձավ ծննդատների փակմանը

Ինչո՞ւ է Մարալիկը ևս 25 բնակավայրի սպասարկում, և ինչու ամեն բնակավայրում ծննդատուն չկա։ Այս մասին այսօր ԱԺ-ում ծննդատների փակման մասին հարցին անդրադառնալիս հարցադրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ դա տրամաբանական պահանջ չէ։

«Դա մոտավորապես նույնն է, որ Երևան քաղաքում մենք պահանջենք, որ ամեն շենքի մոտ լինի ծննդատուն»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հարցրեց՝ ինչո՞ւ է նորմալ, որ հարակից բնակավայրերից գնան Մարալիկ, բայց ոչ նույն հեռավորության վրա գտնվող Արթիկ կամ Գյումրի։ Վարչապետի խոսքերով՝ գուցե ավելի տեղին կլինի ճանապարհները նորոգել ու շտապօգնության մեքենաներ ունենալ, որ ծննդկաններն առանց խնդիր հասնեն ծննդատուն։

«Անկեղծ ասած, ես զարմացա, երբ հեռուստատեսությամբ տեսա Մարալակի ծննդատան գործադուլ անող բուժանձնակազմին, երբ որ հիվանդանոցային խալաթներով ու ոտնամաններով դուրս էին եկել ձների մեջ ու փողոցներով քայլում էին ու էդ նույն խալաթով ու ոտնամանով գնալու էին ծնունդ ընդունելու», - ասաց վարչապետը։

 

  • Կիսվել: