երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վարչապետի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

Վարչապետի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Սարգիս Հովհաննիսյանին ազատել է Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝

1. Սարգիս Հովհաննիսյանին ազատել պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:

2. Պետական պահպանության ծառայության պետի պարտականությունների կատարումը վերապահել պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Արթուր Գասպարյանին»,- ասված է որոշման մեջ։

 

  • Կիսվել: