շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վարչապետի օգնականի հետ վարած զրույցի արդյունքում քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Վարչապետի օգնականի հետ վարած զրույցի արդյունքում քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Հուլիսի 29-ին, ժամը 16։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Քաղաքացի Վաղարշակ Ա․-ի ինքնասպանության փորձը կանխվել է ՀՀ վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ վարած զրույցի արդյունքում։

  • Կիսվել: