երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վարչապետ Շիմոնիտեին ներկայացրեցի ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումների եւ 100 հազար հայերի փախստական դառնալու փաստը. Փաշինյան

Վարչապետ Շիմոնիտեին ներկայացրեցի ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումների եւ 100 հազար հայերի փախստական դառնալու փաստը. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների և ԼՂ շուրջ 100 հազար հայերի փախստական դառնալու փաստը:

Փաշինյանն այս մասին հայտնեց Երևանում Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ համատեղ հայտարարության ժամանակ:

«Վարչապետ Շիմոնիտեին ներկայացրեցի նաեւ մեր տարածաշրջանում հաստատված վիճակը, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների, եւ ԼՂ ևս 100 հազար հայերի փախստական դառնալու փաստը, ինչպես նաեւ նրանց հրատապ կարիքները բավարարելուն ուղղված ՀՀ կառավարության քայլերը»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը եւ Եվրամիությանը այս հումանիտար իրավիճակին արագ արձագանքելու եւ ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:

«Մենք, իհարկե, նաև արձանագրում ենք, որ հումանիտար այս աջակցության շարունակականությունը կարևոր է»,-նշեց Փաշինյանը:

 

  • Կիսվել: