շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վարչական ռեսուրսի օգտագործումը իրենց դեմ է աշխատելու. Մանե Թանդիլյան

Վարչական ռեսուրսի օգտագործումը իրենց դեմ է աշխատելու. Մանե Թանդիլյան

Գոհունակությամբ պետք է ասեմ, որ մարդիկ տեղյակ են մեր ծրագրերից, տեսնում են՝ մենք ինչ ենք առաջարկում, նաեւ պատասխանատու են մոտենում ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցութան քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:

«Միակ խնդիրը, որը կա դա մասնակցությունն է, բայց ես հորդորում եմ, ուղղակի գնալ ընտրության եւ թույլ չտալ փոքրամասնությանը որեւէ ձեւով հաջողել»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչական ռեսուրսի կիրառմանը, Թանդիլյանն ասաց, որ դա ուղղակի չի աշխատելու . «Դա նախկին բարքերն են ավելի թույն փաթեթավորմամբ եւ դա չի աշխատելու, եթե չասեմ դա իրենց դեմ է աշխատելու: Մարդիկ թույլ չեն տալու այդ չարաշահումը եւ մենք համոզված ենք, որ մարդիկ արժանապատիվ ընտրություն են անելու»,- ասաց նա:

  • Կիսվել: