հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վարազդատ Կարապետյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել և նշանակվել այլ պաշտոնում

Վարազդատ Կարապետյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել և նշանակվել այլ պաշտոնում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Նա, մասնավորապես, նշել է․

«Սիրելի՛ ընկերներ, այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։ Դեկտեմբերի 4- ից ստանձնում եմ Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։ Այժմ, առավել քան երբևէ Հայաստանին պետք են նոր կապեր, շուկաներ, հնարավորություններ, նոր ներդրումներ։ Առաջիկայում գործարարներին կներկայացնեմ մեր համատեղ գործողությունների հաջորդականությունը։ Գեղարքունիքի սիրելի՛ ժողովուրդ, ձեզ հուզող խնդիրներն ու հարցերը շարունակեք ուղարկել ինձ։ Կաշխատեմ հնարավորինս նպաստել դրանց լուծմանը»։

  • Կիսվել: