կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վանեցյանը Կադիրովին շնորհակալություն է հայտնել

Վանեցյանը Կադիրովին շնորհակալություն է հայտնել

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր ինստագրամյան էջում շնորհակալություն է հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին՝ իր ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորանքի համար: Նա նաև համատեղ լուսանկարներ է հրապարակել։

Վանեցյանը գրել է․ «Հարգելի Ռամզան Ահմատի, սիրելի եղբայր, անկեղծորեն շնորհակալ եմ ջերմ շնորհավորանքների համար։ Բարձր եմ գնահատում  մեր մարդկային և տղամարդկային ընկերությունը։ Օգտվելով առիթից ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել հայ-ռուսական բարեկամական, ռազմավարական հարաբերությունների ամրապնդման գործում ձեր ներդրման համար։ Թող Բարձրյալը պահպանի մեր ժողովուրդներին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր ինստագրամյան էջում շնորհավորել էր Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ և Վանեցյանի հետ լուսանկար հրապարակել։

  • Կիսվել: