շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վանեցյանը ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները երբեք չի հրապարակելու

Վանեցյանը ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները երբեք չի հրապարակելու

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության, որտեղից դուրս գալիս լրագրողները նրանց հարցրեցին, թե ի՞նչ նկատի ուներ, երբ նախորդ տարվա սեպտեմբերին հրաժարական ներկայացնելիս ասել էր, թե որևէ մեկը չփորձի իրեն կապել Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանն իր համար մարդ է, որը դեռ շատ հարցերի պետք է պատասխան տա Հայաստանի Հանրապետության օրենքների առջև:

Վանեցյանը, պատասխանելով այս հարցին, ասաց. «Եթե իրավապահ մարմինները կկարողանան հիմնավորել Միքայել Մինասյանի կամ ցանկացած անձի մեղավորությունը, և դատարանը նրան կճանաչի մեղավոր, ուրեմն՝ այդ մարդը մեղավոր է» ։

Նա նաև հավելեց, որ ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները երբեք չի հրապարակելու։

Վանեցյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ իր և Միքայել Մինասյանի ցանկությունները համընկան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու հարցում: 

Այս առնչությամբ նա ասաց. «Եթե ուշադիր հետևել եք, վարչապետի հրաժարականի մասին առաջինը խոսել եմ ես՝ դեռևս հունվար ամսին։ Եվ հիմա, երբ արդեն բոլորն են խոսում դրա մասին, կարող են զուգահեռներ անցկացնել»:

Լրագրողները հարցրեցին նաև ռուսական պետհամարանիշերով ավտոմեքենայից, ինչին ԱԱԾ նախկին տնօրենը պատասխանեց. «Մեքենան գնվել է Ռուսաստանից, ուզում եմ փոխել պետհամարանիշերը, սակայն կորոնավիրուսի վարակի հետ կապված չեմ կարողանում մեկնել»։

 

  • Կիսվել: