կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Վանաձորի ընտրություններին «Հայրենիք»-ի ավագանու ցուցակը կգլխավորի Վահե Դոխոյանը

Վանաձորի ընտրություններին «Հայրենիք»-ի ավագանու ցուցակը կգլխավորի Վահե Դոխոյանը

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ գլխավորելու եմ «Հայրենիք» կուսակցության ավագանու ցուցակը:

«Վանաձորն այսուհետ...

Վանաձորի, Գուգարքի, Շահումյանի և Դարպասի սիրելի հայրենակիցներ,

Ես, որպես Վանաձոր խոշորացված համայնքի քաղաքապետի թեկնածու, 2021թ. դեկտեմբերի 5-ին անցկացվող ընտրություններին գլխավորելու եմ «Հայրենիք» կուսակցության ավագանու ցուցակը:

Վանաձորցին, Գուգարքցին, Շահումյանցին և Դարպասցին ունեն երազանք՝ ապրել իրենց հարազատ բնակավայրում, ապրել ավելի բարեկարգ, առողջ, կրթական, տուրիստական, անվտանգ և ժամանակակից համայնքում:

Երազանք ունենալը բավարար չէ: Պետք է վերցնել պատասխանատվություն, աշխատել անձնվիրաբար՝ հիմքում ունենալով հավակնոտ ծրագիր և իհարկե եռանդուն, փորձառու, միաժամանակ, նոր և երիտասարդ թիմ:

Մեր թիմի անդամները ձեզ հետ միասին ծրագրավորելու են այս երազանքի, այսուհետ՝ նպատակի վերափոխումը իրականության:

Սիրելի՛ հայրենակից, ես իմ մեծ թիմի հետ, ընդամենը օրեր անց, գալու եմ քո բնակավայր, խոսելու եմ քեզ հետ, խնդրելու եմ քո վստահությունը՝ քեզ ծառայելու և բոլորիս երեխաների կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելու համար:

Մենք 2026 թվականին պարզ ճակատով կանգնելու ենք քո դիմաց և քեզ հետ միասին փաստելու ենք՝ Վանաձորն այսուհետ ավելի բարեկարգ է, այսուհետ ավելի առողջ է, այսուհետ ավելի կրթական է, այսուհետ ավելի տուրիստական և ժամանակակից համայնք է:

Ի գործ»:

  • Կիսվել: