հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Ապրիլի 30-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ «Եղշատի մատներ» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։05-ին, մարվել՝ 19։30-ին։ Այրվել է մոտ 7 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 6 աշխատակից։

  • Կիսվել: