ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վախենում եմ, որ այս ընտրությունները կարող են վերածվել կռիվների. Տեր-Պետրոսյան քաղաքացիական պատերազմի վտանգ է տեսնում

Վախենում եմ, որ այս ընտրությունները կարող են վերածվել կռիվների. Տեր-Պետրոսյան քաղաքացիական պատերազմի վտանգ է տեսնում

Հիմա վտանգ կա քաղաքացիական պատերազմի, լինում են վատ իշխանություններ, լինում են բռնապետական, վատ՝ երկար տարիներ, դրանցից հեշտ է ազատվելը, ամենավտանգավորը քաղաքացիական պատերազմներն են: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Համարյա ճակատամարտի են անցել քոչարյանականներն ու փաշինյանականները, սա ավելի է խորանալու, ես վախենում եմ, որ այս ընտրությունները կարող են վերածվել ուղղակի կռիվների, եթե չասենք՝ քաղաքացիական պատերազմի, կենաց մահու խնդիր են լուծում երկու կողմն էլ՛՛:

ՀՀ առաջին նախագահն անդրադարձավ նաև ընտրություններին և ասաց, որ քաղաքական առումով նորմալ չէ, որ 27 քաղաքական ուժ է հայտ ներկայացրել, սակայն սա է ժողովրդավարությունը:

՛՛Սա պառլամենտական կործանում է մեզ համար նշանակում, պետք է պարտադիր դառնալ նախագահական, Սերժի ամենամեծ սխալը սա էր, ահավոր բան է: Երեք տարբերակ կա այս ընտրություններից հետո՝ կամ Փաշինյանն է հաղթում, կամ Ռոբերտը  կամ չգիտեմ որևէ մեկը, որը քիչ հավանական է, և կա ավելի վատ տարբերակ՝ ոչ մեկը չի հաղթելու և մենք ընկնելու ենք այդ խայտաբղետ պառլամենտական համակարգի մեջ:

Թող յուրաքանչյուրը քվեարկի իր խղճի մտոք, եթե մի բանը հաջողված է, դա քարոզարշավներում էլ կհաջողվի, անկախ արդյունքերից, մենք արդեն դրա մասնագետներն ենք՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: