Դուք մասնակցեք` տեսնենք ինչ է ստացվում. Վահե Հակոբյանը հանրահավաքին մասնակցելու թռուցիկ է առաջարկել Արայիկ Հարությունյանին (տեսանյութ)
Այսօր ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները շրջել են Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների փողոցներով ու ապրիլի 6-ին նախատեսված հանրահավաքի համար իրազեկման ակցիա իրականացրել։
Թռուցիկներ բաժանելու ընթացքում ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը նկատել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, ՔՊ-ական Արայիկ Հարությունյանին և փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանին։
«Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանն Արայիկ Հարությունյանին առաջարկեց մասնակցել հանրահավաքին, ինչին ի պատասխան Հարությունյանն արձագանքեց. «Դուք մասնակցեք` տեսնենք՝ ինչ է ստացվում»։



