երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վահե Հակոբյանն ամենահնարավոր սցենարն է համարում Փաշինյան-Ծառուկյան համաձայնությունը` ընտրությունները չեղարկելու նպատակով

Վահե Հակոբյանն ամենահնարավոր սցենարն է համարում Փաշինյան-Ծառուկյան համաձայնությունը` ընտրությունները չեղարկելու նպատակով

Վահե Հակոբյանն ամենահնարավոր սցենարն է համարում Փաշինյան-Ծառուկյան համաձայնությունը ընտրությունները չեղարկելու նպատակով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
 
Մեկնաբանելով տեղեկությունները, թե Փաշինյանը քննարկումների մեջ է Գագիկ Ծառուկյանի հետ, որպեսզի ընտրությունները չեղարկվեն ու կոալիցիա կազմվի՝ Հակոբյանն ասաց, որ այդ սցենարն այսօրվա դրությամբ ամենահնարավորն է, քանի որ Նիկոլն ու իր թիմն ամեն ինչ կանեն ընտրությունները չեղարկելու համար.
 
«Իրենք շատ լավ պատկերացնում են, որ չեն կարող ընտրություններում հաջողության հասնել, նույնիսկ եթե գնան վարչական լծակները կիրառելու ու կեղծիքների, ինչն անելու են»:

  • Կիսվել: