երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վահան Քերոբյանին արձակուրդ է տրամադրվել

Վահան Քերոբյանին արձակուրդ է տրամադրվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին արձակուրդ տրամադրելու մասին: Համապատասխան որոշման մեջ ասվում է.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական
իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին:

 

2. Վահան Քերոբյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի
տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

  • Կիսվել: