երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Հայաստանի նախագահը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Իլիա պատրիարքի հուղարկավորությանը

Հայաստանի նախագահը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Իլիա պատրիարքի հուղարկավորությանը

Հայաստանի Հանրապետության նախագահը ժամանել է Թբիլիսի՝ մասնակցելու Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը, հայտնում է Первый канал Грузии-ն:

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Հայաստանի նախագահին դիմավորել են արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Խվթիսիաշվիլին և նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն։

Իլիա II-ը մահացել է մարտի 17-ի երեկոյան։ Պատրիարքի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարում։ Վրաց եկեղեցու առաջնորդին կհուղարկավորեն այսօր՝ մարտի 22-ին, Թբիլիսիի Սիոնի տաճարում՝ համաձայն նրա կտակի։ Վրաստանում պատրիարքի մահվան կապակցությամբ սուգ է հայտարարված, որը կտևի մինչև հուղարկավորության օրը։

Նշենք, որ Գարեգին Երկրորդը չի կարողանա ներկա գտնվել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը, թեև նրան հատուկ հրավեր էր ուղարկվել։

Քննիչը մերժել է Կաթողիկոսի երկրից մեկնելու արգելքը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը։

  • Կիսվել: